Փաշինյանը թիմին հանդիպման է կանչել. հիմնական թեման դարձել է կռվախնձոր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմին հրավիրել է կառավարական ամառանոց՝ քննարկելու հետագա անելիքները: Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեման եղել է արտահերթ ընտրությունը եւ, մասնավորապես, Ընտրական օրենսգիրքը ընդունելու-չընդունելու հարցը:
Հանդիպմանը ներկաներից շատերը բարձրաձայնել են, թե անարդար է, որ իրենց երկար աշխատանքից հետո Ընտրական օրենսգիրքը չընդունվի, եւ ընտրությունները կազմակերպվեն հին ԸՕ-ով: Հատկապես Համազասպ Դանիելյանը, որը գլխավորել է փոփոխությունների քննարկման նպատակով ստեղծված խումբը, դեմ է արտահայտվել: Եղել են մարդիկ, որոնք կիսել են նրա տեսակետը, բայց շատերն էլ կան, որ շարունակում են անընդունելի համարել միայն համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալը:
Այսինքն՝ այս պահին հակասական տրամադրություններ կան նաեւ իշխող խմբակցության ներսում: Կիրակի օրը կրկին հավաքվել են, եւ կրկին անորոշություն է եղել մեծապես: Կրկին ընդհանուր հայտարարի չեն եկել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատեց, որ ԸՕ թեմայով քննարկումները տեղափոխվել էին տարբեր պատգամավորների աշխատասենյակներ:
Հատկապես մարզերից ընտրված պատգամավորները դեմ են ռեյտինգային ընտրակարգի չեզոքացմանը:
Չի բացառվում, որ նոր Ընտրական օրենսգիրքը ընդունվի արդեն նոր ձեւավորված խորհրդարանում՝ հաջորդ ընտրությունների համար: Իսկ հիմա, եթե լինեն արտահերթ ընտրություններ, դրանք կկազմակերպվեն հին ընտրակարգով, քանի որ նաեւ այդպիսի խոստում է տվել հենց Նիկոլ Փաշինյանը ԼՀԿ եւ ԲՀԿ ղեկավարների հետ բանակցությունների ժամանակ»: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը :
Նմանատիպ հոդվածներ
«Քոչարյան» դաշի՞նք կստեղծվի. ընդդիմության լիդերները հանդիպել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ ընդդիմության լիդերների հանդիպում է տեղի ունեցել: Տեղեկաց...
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը լեզու չեն գտնում. ինչ են խոսել վերջին հանդիպմանը. «Ժողովուրդ»
«Հայրենիքի փրկության շարժման ներսում խմորումները շարունակվում են։ Անգամ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են հակադիր տե...
Երեխաները կարող են ձգտում ունենալ տեսնել Փաշինյանին, ինչպես ջայլամին, արջին ու առյուծին, բայց նրանց, որպես վտանգի աղբյուր, կենդանաբանական այգում առանձնացնում են ճաղավանդակներով. Սաղաթելյան
Նիկոլ Փաշինյանը ոչ մի վարկանիշ Հայաստանում չունի եւ երբեք չի էլ ունեցել, - «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարել...
Նախկին վարչապետի մասնակցությունը կարող է շատերի պլանները խառնել․ «Հրապարակ»
«Անհատ գործիչների ռեյտինգների ուսումնասիրություններով, հակաիշխանական ճամբարից ամենաբարձր վարկանիշն ունի ՀՀ նախկին...