Հայաստանում կորոնավիրուսի կրկնավարակի մինչև 300 օրինակ կա, որոնք ենթակա են մանրամասն վերլուծության. նախարար

Հայաստանում կորոնավիրուսի կրկնավարակի մինչև 300 օրինակ կա, որոնք ենթակա են մանրամասն վերլուծության, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ դեպքերը կրկնավարակ համարելու համար պետք է որոշակի չափանիշների համապատասխանեն.
«Ուսումնասիրության արդյունքները շուտով կհրապարակվեն»:

Նախարարը նշեց նաև, որ այս պահին կառավարությունը բավարար ֆինանսական միջոցներ է հատկացրել պատվաստման գործընթացի համար:
Նա տեղեկացրեց, որ պատվաստանյութի ձեռքբերման համար նախնական պայմանավորվածություն, կնքված պայմանագիր կա, երկկողմանի համաձայնություններ կան ՌԴ-ի հետ.

«Այս պահին իրականացնում ենք միայն բուժաշխատողների և ռիսկի խմբի քաղաքացիների պատվաստում՝ պետության միջոցներով»:

Ավանեսյանի տվյալներով՝ շուրջ 600 մարդ արդեն պատվաստվել է: