Անկարան ցանկանում է, որ մենք հրաժարվենք Ցեղասպանության ճանաչման պահանջից.թուրքագետ
Համոզված եմ, որ Հայաստանը և Թուրքիան կարող են նորմալ հարաբերություններ ունենալ։ Նորմալ, այլ ոչ թե բարիդրացիական, քանի որ դրա համար լուրջ ճանապարհ է պետք անցնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագեի խոսքով, խնդիրը Թուրքիայի վարած քաղաքականությունն է՝ հաշվի առնելով, որ 1991-ին Հայաստանի անկախության ճանաչումից հետո Անկարան հայտարարեց, որ հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երեւանի հետ:
«Մոռանալ անցյալը և սկսել մաքուր էջից. նման արտահայտությունները լավ են հնչում, սակայն նրանք, ովքեր ասում են դա, պետք է վերլուծեն Թուրքիայի քաղաքականությունը: Այդ երկրում ոչ մի լուրջ քաղաքական ուժ պատրաստ չէ նման մոտեցման: Անկարան ցանկանում է միայն, որպեսզի մենք հրաժարվենք մեր պահանջներից, մեր ինքնության մի մասից, այդ թվում՝ Ցեղասպանության ճանաչման պահանջից (որպես հայկական ինքնության բաղկացուցիչ մաս): Չեմ կարծում, որ հայերը, Հայաստանը, Արցախը պատրաստ են գնալ Թուրքիայի առաջարկած ճանապարհով»,- նշեց Սաֆրաստյանը:
Նմանատիպ հոդվածներ
Արտակ Դավթյանին իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում. վարչապետ
Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներո...
Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որոշումը մտավ ուժի մեջ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ է Օնիկ ԳասպարյանըՈ Ր Ո Շ Ե ՑԸստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյ...
Բաքուն առաջ է քաշում 3 պայման` մոտ 200 ռազմագերիների վերադարձի դիմաց
Բաքուն առաջ է քաշում 3 պայման մոտ 200 ռազմագերիների վերադարձի համար: Այս մասին ՄԻԵԴ-ում ասել է հայ ռազմագերին...
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա. ովքե՞ր են ներառված կազմում
Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...