Վահան Քերոբյանի նշած ընկերությունը, որը Հայաստանում ուղիղ հեռարձակման ստուդիա է բացում «օնլայն կազինո» է. Armdaily.am
ՀՀ էկոնոմիկայի նախարարա Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ շվեդական Evolution-ը Երևանում կբացի ուղիղ հեռարձակման ստուդիա, գրում է armdaily.am-ը:
Քերոբյանը խոսել էր ընկերության 25 մլրդ դոլար կապիտալիզացիայի մասին, նշելով որ նման խոշոր ընկերություններն Հայաստանում կստանձնեն համաշխարհային որակի աշխատանքի կուլտուրայի և բարձրակարգ մասնագետների կադրերի դարբնոցի դերը, ուստի և օդուջրի պես անհրաժեշտ են մեր տնտեսությանը։
Սակայն Քերոբյանի գրառումից հասկանալի չէր դառնում, թե ինչ ստուդիայի մասին է խոսքը, ինչ ընկերություն է Evolution-ը և ինչով է զբաղվում։
Ընկերությունը հիմնադրվել է 2006-ին, իսկ 2015 թվականից Nasdaq Nordic-ի ցուցակում է: Evolution-ը մշակում, արտադրում, վաճառում և լիցենզավորում է լայվ-խաղատան և խաղային ավտոմատների լիովին ինտեգրված B2B լուծումներ խաղային օպերատորների համար:
Evolution-ում աշխատում են ավելի քան 80 ազգությունների ավելի քան 10,000 աշխատողներ (EVOlutioneers) ավելի քան 20 քաղաքներում: Ընկերությունը խոստանում է հարյուրավոր աշխատատեղեր ստեղծել Երևանի և նրա հարակից տարածքների երիտասարդների համար:
Ստուդիան գտնվելու է Երևանի կենտրոնից հարավ: Ենթադրվում է, որ շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ ամիս, իսկ թափուր աշխատատեղերը կբացվեն առաջիկա ամիսներին:
Վրաստանում և Հայաստանում Evolution-ի գործառնությունների ղեկավարը Ջեյքոբ Քլասոնն է։
Նմանատիպ հոդվածներ
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...
Ադրբեջանցի գործարարը գնել է Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը. նոր մանրամասներ. Tert.am
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմս...
Մարզպետն ասաց, թե ինչու էին ռուս զինվորները գնացել Տավուշի մարզ
Տավուշի սահմանում ամեն ինչ հանգիստ է, մենք որևէ սահմանային փոփոխության քննարկում, տեղեկատվություն չունենք, որևէ բան գոյո...