ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թողեք գնացեք ձեր Ղարաբաղը». Երևանում տաքսու վարորդը կոպիտ ձևով մեքենայից իջեցրել է արցախցի կանանց. իրավապաշտպան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով ահազանգում է ներազգային ռասիզմի մասին: «Ներազգային ռասիզմի խնդիրը բարձրաձայնող տեսաուղերձս լայն արձագանք է ստացել։ Այդ առթիվ լրացուցիչ ասելիք ունեմ.
1) աղջիկներից մեկի հետ այցելեցինք ոստիկանության Կենտրոնականի բաժին և հաղորդում ներկայացրեցինք հանցագործության մասին՝ ՀՀ քրօր 143-րդ հոդվածով։
2) մեր նպատակը այդ թշված վարորդին բանտարկելը չէ, այլ խնդիրը բարձրաձայնելով լուծելն է։
3) եթե վարորդը հրապարակավ ու անկեղծորեն ընդունի իր մեղքը, ներողություն խնդրի աղջիկներից, ապա մենք չենք պնդի նրան պարտադիր քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջը։
4) այո՛, մենք ունենք վարորդի հեռախոսահամարը և մեքենայի պետհամարանիշը, բայց այս պահին նպատակահարմար չենք համարում դրանք հրապարակել, քանի որ երիտասարդ վարորդին շանս ենք տալիս՝ լավ մտածելու իր արածի մասին ու անհրաժեշտ հետևություններ կատարելու։
5) «Իրավական ուղին» ու անձամբ ես պատրաստ ենք զբաղվել ներազգային ռասիզմի ցանկացած դրսևորմամբ - այդ երևույթը պետք է արմատախիլ անել»- գրել է Մելիքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եղբայրների մարմինները հայտնաբերվեցին կողք կողքի․ միասին կռվել էին, միասին էլ զոհվել
Գևորգ և Կարեն Գևորգյանները ծնվել էին Արմավիրի մարզի Խանջյան գյուղում։ Ավագը Գևորգն էր։ 2015 թվականից ծառայում էր ոստիկան...
Արմեն Գրիգորյանն այլևս կարող է հանգիստ ասել, որ Հայաստանում Թուրքիայի դեսպանն է. Գեղամ Մանուկյան
Այսօր՝ մարտի 29-ին, ՀՅԴ-ականները բողոքի ակցիա են կազամակերպել Անվտանգության խորհրդի շենքի դիմաց:«Մենք հիմա շ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպայկայի պարզաբանումը՝ զոհված զինծառայողների դիերն իր սառնարաններում պահելու վերաբերյալ
Սպայկա ընկերության հայտարարությունը Սպայկա ընկերությունը պատերազմի առաջին իսկ օրերից սկսած իր ունեցած բոլոր ռեսուրս...
ՊՆ-ն հաստատում է՝ կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ
Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապ...