«Նման սուտ նույնիսկ Շարմազանովից ու Աշոտյանից լսած չկայի». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում քիչ առաջ հայտարարեց, որ 2018-ի ԱԺ-ում ձեռք էր բերվել կոնսենսուս, որ Ընտրական օրենսգիրքը պետք է սահմանի բաց համամասնական ընտրակարգ (երևի նկատի ունի իրենց առաջարկած համապետական ռեյտինգային ընտրակարգը), իսկ «Դանիել Իոաննիսյանը տապալեց այդ կոնսենսուսը, և իր պատճառով օրենսգիրքը չընդունվեց»:
Նման սուտ նույնիսկ Շարմազանովից ու Աշոտյանից լսած չկայի:
2018 թվականին Կառավարության ծրագրով նախատեսվել էր սովորական համամասնական ընտրակարգ: Դա քաղհասարակության ու բազում քաղաքական ուժերի՝ դեռևս 2016-ին ձեռք բերված կոնսենսուսի շարունակությունն էր:
ԱԺ-ում դրան հստակ կողմ էին ՔՊ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն: ՀՀԿ-ն էլ՝ մե՛կ կողմ էր, մե՛կ դեմ էր: «Լուսավոր Հայաստանը» առաջարկում էր համապետական ռեյտինգային ընտրակարգ, բայց նույնիսկ իրենք չէին պնդում այդ մոտեցումը և վերջում կողմ քվեարկեցին սովորական համամասնականին: Զզվելի է: Պարզապես զզվելի է»:
Նմանատիպ հոդվածներ
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...
Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն են հանդիպել
Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի...
Ադրբեջանցի գործարարը գնել է Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը. նոր մանրամասներ. Tert.am
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմս...