Գերևարված և զոհված զինծառայողների ընտանիքները հիմնականում չեն մեղադրում Նիկոլ Փաշինյանին. նորընտիր պատգամավոր
Իմ շրջապատում շատ կան գերեվարված եւ զոհված զինծառայողների ընտանիքներ, բոլորիս շրջապատում երեւի կան, նրանց մեջ, հավատացեք, հիմնականում չեն մեղադրում Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ հասկանում են, թե ինչ է կատարվել: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր Էմմա Պալյանը:
Հարցին, թե ինչ է կատարվել, նա պատասխանեց. «Այդ երկար տարիներ տեւած թալանի հետեւանքով մենք չունեինք զինված բանակ, այն ամենը, որի մասին պատերազմից հետո խոսվել է»,-ասաց նա:
Անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, Պալյանն ասաց, որ քիչ առաջ ընդդիմության ներկայացուցիչներն էլ ԱԺ-ում հայտարարեցին, որ Սյունիքի մարզում այս պահին խաղաղ է:
Էմմա Պալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ամենուր տեղաշարժվում բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ:
«Մենք խոսում ենք պետության ղեկավարի, երկրի ղեկավարի անվտանգության մասին»,- ասաց նա: