Ազգային Ժողովը մերժեց զինծառայողների արձակուրդային վճար ստանալու մասին նախագիծը
Այսօր ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի» զինվորականներին չօգտագործված արձակուրդների դիմաց փոխհատուցում տալու նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել, որ զինծառայությունից արձակվող ու ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց:
«Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցրեց, որ զինծառայողների չօգտագործված արձակուրդը տրամադրվում է միայն վերջին երկու տարիների համար, իսկ մինչև այդ չօգտագործված արձակուրդների փոխհատուցում չի տրամադրվում:
«Մենք նախաձեռնություն բերեցինք և սահմանեցինք, որ այս դրույթը փոխվի և այն ընդհանուր կարգավորումը լինի, որը կա մյուս բոլոր հանրային ծառայողների բնագավառում: Բացառություն էր միայն զինվորական ծառայությունը: Եվ այս նախագծի տրամաբանությունը հենց դրանում է, որ թույլ տանք այդ իրավունքից օգտվեն նաև զինծառայողները»,-ասաց նա:
Նշենք, որ գլխադասայաին հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին և ԼՀԿ-ին առաջարկվել է հետաձգել նախագծի քննարկումը մեկ ամսով, որպեսզի կառավարությունը ներկայացնի իր դիտարկումները, սակայն խմբակցությունը չէր համաձայնել:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը ևս ընդունեց, որ խնդիրը պետք է լուծվի, սակայն քննարկվող նախագծով հաշվի չի առնվել այն հանգամանքը, թե ինչ ծավալի գումարների մասին է խոսքը, որը պետք է փոխհատուցվի այն զինծառայողներին, որոնք տարիներ շարունակ չեն օգտվել իրենց արձակուրդից: Քվեարկությամբ նախագիծը ստացավ 32 կողմ, 51 դեմ, 9 ձեռնպահ ձայներ՝ չընդգրկվելով օրակարգ:
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ելույթում հայտնեց, որ թեև իրենց նախագիծը մերժվեց, սակայն իշխանություններն այդ նախագիծը կընդունեն, եթե իրենք նախաձեռնեն: Նա հիշեցրեց, որ այսպիսի դեպքեր եղել են:
«Բա ապրեք, բա շնորհակալ ենք, բա գոնե ասեք, որ «Լուսավոր Հայաստանը» առաջարկել է, մերժվել է: Պատերազմից առաջ անեիք, այդ հազարավոր տղաները մեզ հետ կլինեին: Սա ի՞նչ պրակտիկա է, սիրելի գործընկերներ»,-հարցրեց Մարուքյանը՝ նկատելով, որ նախընտրական շրջանում է իշխանությունը նման վարքագիծ ընդունում, երբ մերժում է իրենց նախագծերը և այնուհետև նույնաբովանդակ նախագիծ ներկայացնում:
Նմանատիպ հոդվածներ
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...
Ադրբեջանցի գործարարը գնել է Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը. նոր մանրամասներ. Tert.am
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմս...
300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը. հրապարակվեց Քոչարյանի գործով որոշումը
ՍԴ–ն գրավոր ընթացակարգով քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան...