ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մասիսի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Մարտի 18-ին հերթական դեպքը բացահայտել են ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  
Քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Արարատի մարզի Ազատաշեն գյուղից, «ՎԱԶ-2107» մակնիշի իր մեքենայով հանդերձ, ոստիկանության Մասիսի բաժին բերման են ենթարկել Սարդարապատ գյուղի 54-ամյա մի բնակչի: 
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է յուրհատուկ հոտով, չորացված, մանրացված կանեփանման զանգված։ 
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։ 
Քննությունը շարունակվում է:

Քաղաքականություն