Ինչն է դրդում Փաշինյանին շարունակել մարդկային կյանքերի ընդհատման շղթան. Տիգրան Աբրահամյան
Ի՞նչն է դրդում Փաշինյանին շարունակելու մարդկային կյանքերի ընդհատման շղթան՝ պատերազմի 4-5 հզ զոհից մինչև նույնքան կորոնավիրուսային մահեր, թող անհրաժեշտ եզրակացություններ անեն դեռևս նրան սատարող մեր քաղաքացիները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն-տեղեկանք է ներկայացրել երկրում կորոնավիրուսային վիճակի, դրա դինամիկայի, կանխման և անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։
Ռելիզում նշվում է, որ վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) 16.03.2021-ի դրությամբ կազմում է 1.48, ինչը նշանակում է, որ եթե ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսվարող կազմակերպությունների կողմից չպահպանվեն անվտանգության կանոնները, մասնավորապես՝ դիմակի կրումը բաց և փակ տարածքներում, ձեռքերի ախտահանումը կամ լվացումը օճառով, ինչպես նաև սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր, ապա մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6820 նոր դեպք, ինչը կազմում է այսօրվա բուժում ստացողների մոտավորապես 69%-ը:
Մասնագիտական առումով, բնականաբար շատ հեռու եմ նախարարության խորհուրդներին, կանխարգելիչ միջոցառումներին գնահատական տալուց, բայց որպես քաղաքացի, ով տեսնում է երկրի վարչապետի հաճախակիացող հավաք-հանդիպումները, ինձ մոտ նվազագույնը մեկ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այս պայմաններում բազմամարդ միջոցառումներ կազմակերպում։
Միամտություն կլինի կարծել, թե նա այս տեղեկատվությանը չի տիրապետում։ Իսկ տիրապետման պայմաններում մեծ խմբերի հետ տարբեր ձեաչափով հանդիպումներով վարչապետը ոչ միայն վտանգում է մարդկանց առողջությունը, այլ մարդկային նոր կորուստների իրական վտանգ ստեղծում։
Նկատենք, որ ոչ միայն իր կողքը բեմահարթակներին կանգնող, այլ հանդիպման մասնակիցների մի մասը առանց դիմակների է կամ սխալ կրմամբ, իսկ սոցիալական հեռավորության մասին դեռ չեմ խոսում։
Ի՞նչն է դրդում Փաշինյանին շարունակելու մարդկային կյանքերի ընդհատման շղթան՝ պատերազմի 4-5 հզ զոհից մինչև նույնքան կորոնավիրուսային մահեր, թող անհրաժեշտ եզրակացություններ անեն դեռևս նրան սատարող մեր քաղաքացիները»։
Նմանատիպ հոդվածներ
Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին
Կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտն այսօր մարզային այցի ժամանակ կրկին անցել է հին մասնագիտությանը՝ խաբե...
Վերջին 6 մասում՝ 5-րդ ԱԱԾ տնօրեն. Աբազյանին կազատեն պաշտոնից. ով կլինի նոր տնօրենը. Armlur. am
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը կարող է ազատվել իր պաշտոնից։ ArmLur.am-ի տեղեկություններով, այդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍՈՒ-30 ՍՄ կործանիչները ձեռք են բերվել առանց զինամթերքի. Փաշինյան
Հայաստանը Ռուսաստանից Սու-30 ՍՄ կործանիչներ է գնել առանց հրթիռների: Այս մասին երեկ` մարտի 20–ին, Արագածոտնի մարզի ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պուտինն ու Շոյգուն հանգստյան օրերն անցկացնում են սիբիրյան տայգայում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ պաշտպանության նախարար Սեյգեյ Շոյգուն հանգստյան օրերն անցկացնում են Սիբ...