Դե ես ինչ ասեմ, բուժման կարիք ունի. Ռ. Հայրապետյանը՝ իր մասին Փաշինյանի հայտարարության մասին
Ինքը էնքան անտեղյակ մարդ է, էնքան է ատում Ղարաբաղն ու Շուշին, որ չգիտի` Շուշիում ինչ ներդրումներ են արվել, ու խոսքը իմ մասին չի ընդհանրապես: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Շուշիում ներդրումներ չեն արել, «միայն մի օիլիգարխ է տուն կառուցել, այն էլ խաբել են, կամ էլ չեն խաբել»:
«Դե ես ինչ ասեմ, էդ մարդը հոգեկան հիվանդ է, բուժման կարիք ունի, ինձ ո՞վ պետք է խաբի: Ինքը էնքան անտեղյակ մարդ է, էնքան է ատում Ղարաբաղն ու Շուշին, որ չգիտի` Շուշիում ինչ ներդրումներ են արվել, ու խոսքը իմ մասին չի ընդհանրապես: Շուշիում ներդրումներ են արել Կոնստանտին Մանուկյան, Սարգիսով եղբայրներ, ՌԴ-ից Կարո կար, նա թանգարան սարքեց, Կարապետյան Սամվելն է ներդրում արել…Շուշիի քաղաքապետը հատ-հատ կասի` ովքեր են եկել, ինչ ներդրումներ են արել Շուշիում ու բոլորը դրսից եկած մարդիկ են, ինչի են վիրավորում էդ մարդկանց: Ինքը տեղյա՞կ է ընդհանրապես, որ Շուշիում էլ դպրոցներ են կառուցվել, էլ մանկապարտեզներ են կառուցվել, խաղահրապարակներից մեկը ես եմ կառուցել, սպորտդպրոց եմ կառուցել: Ինքը գնում գյուղերում խեղճուկրակ ժողովրդին խաբում է ու հերթական անգամ Ղարաբաղին նվիրյալ մարդկանց վարկաբեկում է: Ինչ է, վատ բան ենք արել, որ տուն ենք կառուցել, ներդրում ենք արել, եթե խաբել են նույնիսկ, դա ասելու բա՞ն է»,- ասաց նա:
Հայրապետյանը նշեց, որ իր համար լավագույն Բադեն-Բադենն էլ, հունական կղզիներն էլ եղել է Շուշին, Ղարաբաղը:
«Հիմա էս մարդը փորձում է իր հանցագործությունները բարդել ուրիշ մարդկանց վրա: Էդքան մարդ եկել ներդրում են արել, հիմա էդ բոլոր մարդկանց խաբել, բերել են, որ ներդրումներ անե՞ն»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ երեկ Արագածոտնի մարզ այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադառանալով Շուշիի մասին իր աղմկահարույց հայտարարությանը, ասել էր, որ ձևի առումով է սխալ թույլ տվել, սակայն բովանդակության առումով սխալ թույլ չի տվել և Շուշիում ներդրումներ չեն եղել, այլ արտասահմանյան երկրներում են «նախկիները» իրենց տները կառուցել:
Մի քաղաքացու դիտարկմանը, թե Ռուբեն Հայրապետյանն է այնտեղ տուն կառուցել, Փաշինյանը արձագանքեց. «Հա, ճիշտա, մի օլիգարխի, խաբել, տարել են, էնտեղ տուն սարքել են տվել, կամ էլ չեն խաբել, չգիտեմ: Էս ա իրողությունը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին
Կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտն այսօր մարզային այցի ժամանակ կրկին անցել է հին մասնագիտությանը՝ խաբե...
Վերջին 6 մասում՝ 5-րդ ԱԱԾ տնօրեն. Աբազյանին կազատեն պաշտոնից. ով կլինի նոր տնօրենը. Armlur. am
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը կարող է ազատվել իր պաշտոնից։ ArmLur.am-ի տեղեկություններով, այդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍՈՒ-30 ՍՄ կործանիչները ձեռք են բերվել առանց զինամթերքի. Փաշինյան
Հայաստանը Ռուսաստանից Սու-30 ՍՄ կործանիչներ է գնել առանց հրթիռների: Այս մասին երեկ` մարտի 20–ին, Արագածոտնի մարզի ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պուտինն ու Շոյգուն հանգստյան օրերն անցկացնում են սիբիրյան տայգայում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ պաշտպանության նախարար Սեյգեյ Շոյգուն հանգստյան օրերն անցկացնում են Սիբ...