Թրամփի արձանը հեռացրել են մոմե արձանների թանգարանից, քանի որ այցելուները հարվածում էին դրան

Տեխասում մոմե արձանների թանգարանն իր ցուցադրությունից հեռացրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի արձանը, քանի որ այցելուները բազմիցս հարվածում էին դրա ուղղությամբ, գրում է Independent-ը: 

Հաճախորդները քերծել են արձանը՝ հասցնելով դրան այնքան վնասվածքներ, որ աշխատակիցները ստիպված էին հեռացնել այն հանդիսատեսից, պատմել է թանգարանի սեփականատեր Ripley Entertainment ընկերության տարածաշրջանային մենեջեր Քլեյ Սթյուարտը: 

«Երբ դա բարձրաստիճան քաղաքական կերպար է, հարձակումները կարող են խնդրահարուցյ լինել»,-ասել է նա: 
 

Քաղաքականություն