Քաղաքականություն

Հայրենիքը վտանգված է, պետությունը կործանման եզրին. Տիգրան Աթանեսյան

Հայրենիքը վտանգված է, պետությունը կործանման եզրին. Տիգրան Աթանեսյան
Ընտրությունները, նույնիսկ արդար և օրինական, մեզ չեն փրկի, Facebook-ում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Լյումպենաժեխի հատվածը շատ է և նրանց բթամիտ ձայնը ազդեցիկ: Քանի որ Հայրենիքը վտանգված է…

Ընտրությունները, նույնիսկ արդար և օրինական, մեզ չեն փրկի, Facebook-ում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ 

«Լյումպենաժեխի հատվածը շատ է և նրանց բթամիտ ձայնը ազդեցիկ: Քանի որ Հայրենիքը վտանգված է, պետությունը կործանման եզրին, պետք է հրավիրել Հիմնադիր ժողով: Այն պետք է բաղկացած լինի 6 հավասար հատվածներից՝ հոգևորականներ, զինվորականներ, մտավորականներ, արտախորհրդարանական ոչ մարգինալ քաղաքական գործիչներ, քաղաքացիներ, գյուղացիներ: 

Ճիշտ կլինի, որ Հիմնադիր ժողովը ընդունի նոր Սահմանադրություն՝ վերականգնելով միապետությունը, կազմավորի Ժամանակավոր կառավարություն՝ անցումային շրջանի համար, կազմավորի Տրիբունալ՝ հայրենավաճառներին դատելու և նիկոլիզմը դատապարտելու համար: 

Երկիրը պետք է ունենա երկպալատանոց խորհրդարան՝ վերին պալատը նշանակվի միապետի, եկեղեցու և բանակի կողմից, ստորին պալատը ընտրվի բնակչության կողմից՝ խստագույն ընտրական ցենզով: Հայժեխի ընտրած ևս մեկ իշխանության գոյությունը պետք է բացառվի, եթե մեզ համար թանկ է Հայոց պետությունը», - գրել է Տիգրան Աթանեսյանը։ 

 

Նմանատիպ հոդվածներ

Ռուբեն Հայրապետյան. «Ալեն Սիմոնյանին թվում է, թե կարող է 3-րդ նախագահի ընտանիքի մասին ինչ ասես հաչել ու հանգիստ ապրե՞լ »

Եթե ուշադրություն դարձնեք, թե այս իշխանություններն ում են հալածել, կտեսնեք՝ բոլոր նրանց, ովքեր պայքարել են Ադրբեջանի դեմ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250