«Ազգային անվտանգության հարց է». Չինաստանում զինվորականներին կարգելվի Tesla էլեկտրամոբիլ վարել

Չինաստանը զինվորականներին և խոշոր պետական ընկերությունների աշխատակիցներին կարգելի Tesla ամերիկյան կորպորացիայի էլեկտրամոբիլներ վարել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal- ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: 

Դա պայմանավորված է այն մտահոգությամբ, որ Tesla ընկերությունն այդ կերպ կարող է ստանալ տվյալներ, որոնք կսպառնան Չինաստանի ազգային անվտանգությանը: Չինացի պաշտոնյաների խոսքով, մեքենաների տեսախցիկները կարող են անընդհատ տեսանկարահանել և տվյալներ ստանալ մեքենայի գտնվելու վայրի վերաբերյալ: Բացի այդ, Tesla–ի ներքին համակարգերը համաժամանակացնում են մեքենան վարողի կոնտակտները: Չինաստանի իշխանությունները կարծում են, որ այս տվյալները կարող են ուղարկվել ԱՄՆ: 

Բացի վերոնշյալ արգելքից, կսահմանափակվի նաև Tesla էլեկտրամոբիլների մուտքը այն բնակավայրեր, որտեղ ապրում են կարևոր արդյունաբերական ոլորտում և պետական գերատեսչություններում աշխատող անձիք։ 

 

Քաղաքականություն