
Վահագն Թեւոսյանին «Իմ քայլում» կփոխարինի Էմմա Պալյանը

Վահագն Թեւոսյանին «Իմ քայլը» խմբակցությունում կփոխարինի Էմմա Պալյանը։ Այս տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը։
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանի՝ մանդատը վայր դնելուց հետո մանդատից հրաժարվեց նաեւ Արմեն Մկրտչյանը, ով ըստ ցուցակի պետք է փոխարիներ Թեւոսյանին։
Հիշեցնենք, որ Վահագն Թեւոսյանն օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։