Թուրքիան ճնշում է գործադրում Կանադայի վրա՝ անօդաչուների սարքավորումներ ստանալու թույլտվության համար
Կանադայի Համայնքների պալատի արտաքին գործերի և միջազգային զարգացման մշտական հանձնաժողովի` վերջերս հրապարակած փաստաթղթերից պարզվել է, որ Թուրքիան դիմել է WESCAM սարքավորումներ ստանալու թույլտվության համար, որոնք նախատեսված են Ադրբեջանի համար, գրում է ahvalnews-ը:
Խորհրդարանական հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերում նշված է, թե ինչպես են ավիահարվածների համար նախատեսված կանադական արտադրության սարքավորումները 2020 թ. հայտնվել Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ` Ադրբեջանի ռազմաօդային ուժերը նշելով որպես արտադրանքի վերջնական սպառող:
Կանադան անցած մայիսին թույլատրել էր L3Harris Wescam- ի արտադրած յոթ MX-15D ավիահարվածային համակարգերի արտահանումը Թուրքիա: Դրանք նախատեսված էին թուրքական անօդաչու արտադրող Baykar-ի համար՝ չնայած 2019-ին գործող զենքի էմբարգոյին, որն արգելում էր ռազմական սարքավորումների մեծ մասի արտահանումն այդ երկիր:
Կանադան չեղյալ հայտարարեց կանադական անօդաչու սարքերի բարդ տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա, երբ ապացուցվեց, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը օգտագործվել են հայերի դեմ Արցախում:
Անցյալ տարի հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց բոլոր երկրներին դադարեցնել ռազմական տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա, երբ պաշտպանության նախարարության պաշտոնյաները հայտնեցին, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ խոցված թուրքական անօդաչու սարքում հայտնաբերել են բարձր տեխնոլոգիական կանադական բաղադրիչներ:
Հայ պաշտոնյաները հայտարարում են, որ Bayraktar TB2 հետախուզողական և հարձակողական անօդաչու սարքը հագեցած է Օնտարիոյի Բեռլինգթոն քաղաքում գործող L3 Harris WESCAM ընկերության արտադրած տեսախցիկով և թիրախավորման համակարգով:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որոշումը մտավ ուժի մեջ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ է Օնիկ ԳասպարյանըՈ Ր Ո Շ Ե ՑԸստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյ...
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա. ովքե՞ր են ներառված կազմում
Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Արտակ Դավթյանին իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում. վարչապետ
Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներո...
Նախագահը հետ է վերադարձրել Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու...