Մ 2 ավտոճանապարհի՝ Սյունիքից Երեւան եկող ուղեւորների անձնագրերն ԱԱԾ-ն ստուգում է
Մեղրի–Երեւան միջպետական Մ 2 ավտոճանապարհի Գորիս–Որոտան–Շուռնուխ հատվածում, Կապանից եկող բոլոր ավտոմեքենաների ուղեւորների անձնագրերը մինչեւ Գորիս հասնելը ստուգվում են Հայաստանի ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Հիշեցնենք, որ 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հաշտության պայմանագրից հետո, Սյունիքի մարզի այդ հատվածի որոշ տարածքներ անցել են ադրբեջանական հսկողության ներքո։ Այդ տարածքներում ռուս եւ հայկական սահմանապահ զորքերից բացի, դիրքավորվել են ադրբեջանցիները։ Ըստ մեր տեղեկությունների, ուղեւորների ստուգումը կատարվում է մի նպատակով, որպեսզի պատահաբար որեւէ ադրբեջանցի չանցնի Հայաստանի տարածք։ «Բայց նման մի պոստ էլ պիտի Կարմրաքարում դնեն, որպեսզի ստուգեն այդտեղից դեպի Կապան գնացողների փաստաթղթերը, խի՞ են բացառում, որ Չայզամիի հատվածից չեն կարող ադրբեջանցիները ներխուժել մեր տարածքները»,– Aravot.am-ի հետ զրույցում նշեց Երեւան–Կապան երթուղային տաքսիներից մեկի վարորդը, որը չցանկացավ նշենք անունը։ Նշենք նաեւ, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում պնդել էր, որ Սյունիքում, մինչեւ օրս «քաղաքացու անվտանգության խնդիր չի առաջացել, որեւէ քաղաքացի ադրբեջանցիներից վնաս չի կրել»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական նավթին կփոխարինի հայկական պղինձը. Նիկոլ Փաշինյան
Շատ է նշվում այն մասին, որ Ադրբեջանը նավթ ուներ և նավթային ռեսուրսներն ինչ մեծ առավելություն տվեցին նրան, Արագածոտնի մար...
Նիկոլ Փաշինյան. «Մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիևն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ»
Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի, և մ...
Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպում նախատեսված չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մարտի 17-ին սպասվող հանդիպման մ...
Մոսկվայի արձագանքը. «Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը ՀՀ ներքին գործն է»
Մոսկվան Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Փաշինյանի որոշումը համարում է երկրի ներքին գործը։ Այս մասի...