Էրդողանը մտադիր է Թուրքիան դարձնել էլեկտրամոբիլ արտադրող առաջատար երկիր Եվրոպայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ վճռական են տրամադրված Թուրքիան մարտկոցների արտադրության կարևոր կենտրոններից մեկը աշխարհում դարձնելու հարցում: Այս մասին նա ասել է նախագահականում կազմակերպված «Ford մեքենայաշինական արդյունաբերության ապագայի տեսլականը» խորագրով համաժողովում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Էրդողանը տեղեկացմամբ՝ Քոջաելի նահանգում հիմնադրվելիք «Ford» մեքենաշինական գործարանում կարտադրվեն ոչ միայն դիզելային վառելիքով և բենզինով աշխատող տրանսպորտային միջոցներ, այլ նաև՝ էլեկտրական մեքենաներ ու մարտկոցներ:
«Ներդրումների շնորհիվ ապագայի մեքենաշինական արդյունաբերության մեջ էլեկտրամոբիլների ամենամեծ արտադրական կենտրոններից մեկը կլինի Թուրքիան» ,- ասել է նա:
Էրդողանը հույս է հայտնել, որ գործարանի հիմնադրմամբ առաջին սերիական արտադրության տրանսպորտային միջոցները պատրաստ կլինեն 2022-ի վերջին:
Նա նշել է, որ նպատակ ունեն առաջիկա 10 տարում ինքնակառավարվող էլեկտրամոբիլների արտադրությամբ Եվրոպայում դառնալ առաջատար, իսկ աշխարհի մասշտաբով էլ՝ հայտնվել առաջին հնգյակում:
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...