Վանեցյանին եւ մյուսներին առնչվող քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին եւ մյուսներին առնչվող քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։
Այդ կարճված գործը հարուցվել էր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչությունում` նույն ծառայության աշխատակիցներից մեկի աշխատասենյակում ԱԱԾ սպառազինության հաշվեկշռում չգրանցված զենքերի հայտնաբերման դեպքի առիթով։
«Այս քրեական գործը առնչվում էր ԱԱԾ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, եւ Արթուր Վանեցյանին վերաբերել է այնքանով, որ վերջինս նույն ժամանակահատվածում զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը», - հայտնեցին ՀՔԾ-ից:
Նշենք, որ Վանեցյաննն այս գործով մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե երբ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:Հանդիպման ընթացքում...
Վարչապետը միջնորդություն է ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտո...
Փոխոստիկանապետը՝ Բաղրամյան պողոտան բացելու մասին
Ոստիկանությունը նույնպես մտահոգված է ընդդիմության կողմից Բաղրամյան պողոտայի փակ լինելու հանգամանքով: Այդ մասին ԱԺ պաշտպա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ և վիճաբանություն ավագանու նիստում
Նիկոլ Փաշինյանը բոլորիս խաբել է, ասաց՝ առանց ժողովրդի կարծիքի չեմ գնա պայմանավորվածության, գիշերով գնաց պայմանավորվեց, կ...