ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ և վիճաբանություն ավագանու նիստում
Նիկոլ Փաշինյանը բոլորիս խաբել է, ասաց՝ առանց ժողովրդի կարծիքի չեմ գնա պայմանավորվածության, գիշերով գնաց պայմանավորվեց, կարող ա՞ ես եմ հայրենիքս տվել ուրիշին: Այս մասին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:
«Ո՞նց կարելի է ապրել մի ընտանիքում, որտեղ հայրը դավաճանել է իր երեխաներին եւ ընտանիքի անդամներին; խոսքերով է դավաճանել: Ինչ լավ բան է արել, որ պաշտպանում եք, ինչ տեղ ունի պաշտպանելու»,-ասաց նա:
Տեղից արձագանքեց «Լույս» խմբակցության անդամ, Անի Խաչատրյանը. «Ձեր իդիոտը (նկատի ունի Վազգեն Մանուկյանին-խմբ) պաշտպանելու տեղ ունի՞, որ առաջադրել եք վարչապետի թեկնածու, հանել եք մեյդան, քաղաքական դիակին: Ես չեմ ասել, Սերժ Սարգսյանն է այդ անունը դրել»:
Արմեն Ներսիսյանը շրունակեց. «Իմ ճակատը պարզ է, ես հանգիստ եմ քնում, մնում է դուք ձեր երեխաներին պատասխան տաք ձեր արած սխալների համար»:
Տեղից ինչ-որ մեկը բան ասաց, որից հետո Արմեն Ներսիսյանը տեղից իջավ եւ առաջացավ դեպի դահլիճի կողմը: Ավագանու անդամները սկսեցին բղավել իրար վրա, քաշքշոց սկսվեց: Մի քանիսն էլ բաժանում էին, որ ծեծկռտուք չլինի: Ավգանու անդամներից մեկը մյուսին դուրս էր հրավիրում հաշիվներ պարզելու: «Արի դուս, հլը», հայտարարեց ԲՀԿ-ականներից մեկը «Իմ քայլի» անդամին:
Հայկ Մարությանը հայտարարեց. «Ոչ մեկ ոչ մի տեղ դուրս չի գալիս. 15 րոպե ընդմիջում»: Նրա խոսքից հետո հենց քշքշոցի պահին անջատվեց ուղիղ միացումը, որն ապահովում է քաղաքապետարանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե երբ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:Հանդիպման ընթացքում...
Վարչապետը միջնորդություն է ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտո...
Փոխոստիկանապետը՝ Բաղրամյան պողոտան բացելու մասին
Ոստիկանությունը նույնպես մտահոգված է ընդդիմության կողմից Բաղրամյան պողոտայի փակ լինելու հանգամանքով: Այդ մասին ԱԺ պաշտպա...
Վանեցյանին եւ մյուսներին առնչվող քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին եւ մյուսներին առնչվող քրեական գործը կարճվել է հանց...