ՊՆ փոխնախարարը առաջարկում է պատժել ԶՈՒ-ի և երկրի անվտանգության հետ կապված` կեղծ տեղեկություններ տարածողներին
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն առաջարկում է խստորեն պատժել բանակի եւ երկրի անվտանգության հետ կապված կեղծ տեղեկություններ տարածողներին:
«Եթե մարդիկ տեսնեն, որ սուտ ու խուճապային տրամադրություններ տարածելու համար (իբր «հայրենասիրական մղումներից» ելնելով) ինչ-որ մեկին քրեական պատասխանատվության են ենթարկում, ապա կդադարեն դա անել», - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց փոխնախարարը:
Սարգսյանի կարծիքով՝ համացանցում քաոս ու խուճապ է տիրում, ինչն անընդունելի է։ Նա վստահ է, որ քաղաքացիներն իրենք էլ պետք է դատապարտեն նրանց, ովքեր այդ թեմայով ապատեղեկատվություն են տարածում։
«Իրերը պետք է կոչել իրենց անուններով. նրանք անհայրենիք մարդիկ են», - ասաց փոխնախարարը։
Ավելի վաղ սոցցանցերում ու տարբեր ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում արդեն երկու օր է` սահմանի երկայնքով շուրջ 500 խաղաղապահ ու ադրբեջանցի չափագրումներ են անում։ Իսկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրեց. «Ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի (Ադրբեջանական ԽՍՀ նախկին էքսկլավ) մերձակայքում, և արդեն մոտեցել են մեր հայրենակիցներին և շատ «քաղաքավարի» ասել` ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»։ Մարզային իշխանությունն ու ՊՆ-ն ավելի ուշ կտրականապես հերքեցին այդ տեղեկությունները։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա. ովքե՞ր են ներառված կազմում
Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որոշումը մտավ ուժի մեջ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ է Օնիկ ԳասպարյանըՈ Ր Ո Շ Ե ՑԸստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյ...
Նախագահը հետ է վերադարձրել Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու...
Արտակ Դավթյանին իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում. վարչապետ
Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներո...