Լևոն Տեր–Պետրոսյանն իր հայտարարությամբ միացավ 17 ուժերի նպատակներին. Անդրանիկ Քոչարյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն իր հայտարարությամբ միացավ արտախորհրդարանական 17 ուժերի նպատակներին։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով Տեր–Պետրոսյանի հայտարարությանը։
Վերջինս մասնավորապես նշել էր, որ թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ և ինքնակամ հրաժարականն է, և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում:
«Իմ կարծիքով` Լևոն Տեր–Պետրոսյանն արձագանքել է Վազգեն Մանուկյանի հայտարարած կետերին։ Նրա առաջարկած միակ ելքն իրատեսական չէ, քանի որ առաջին նախագահը շարժվում է այն դրդապատճառով, որ հայտնի ուժերի պահանջով ինքը հրաժարական տվեց։ Սակայն, կարծում եմ, հայտնի ուժերի դերում հանրային ընկալման մեջ Փաշինյանն ունի առաջնային մանդատ, ինչից ելնելով էլ նա առաջարկում է արտահերթ ընտրություններ»,–ասաց Քոչարյանը` հավելելով, որ առաջին անգամ է տեսնում, որ Վազգեն Մանուկյանի և Տեր–Պետրոսյանի տեսակետները համընկնում են։
Նրա խոսքով` այսօր ԶՈւ–ի «փեշերից» բոլորն են կախվել և ուզում են հայտնի ուժերի դերում տեսնել ԶՈւ–ի վերին սպայակազմին։ Քոչարյանը նշեց, որ ճգնաժամից դուրս գալու համար քաղաքական լուծումներ են պետք` գնալով սահմանադրական ճանապարհով։
Հարցին, թե իր կարծիքով Տեր–Պետրոսյանը համագործակցո՞ւմ է Վազգեն Մանուկյանի հետ` Քոչարյանը պատասխանեց՝ ոչ. առաջին նախագահը միշտ էլ եղել է ինքնուրույն գործող անձ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա. ովքե՞ր են ներառված կազմում
Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որոշումը մտավ ուժի մեջ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ է Օնիկ ԳասպարյանըՈ Ր Ո Շ Ե ՑԸստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյ...
Նախագահը հետ է վերադարձրել Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու...
Արտակ Դավթյանին իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում. վարչապետ
Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներո...