Սյունիքում իհարկե անվտանգ է, ի՞նչ է եղել Սյունիքում, ինչ-որ մեկը պատերազմից հետո ինչ-որ վնաս կրե՞լ է. իմքայլական պատգամավոր
Սյունիքում իհարկե անվտանգ է, ինչ է եղել Սյունիքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Դիտարկմանը, որ ամեն օր հարցեր են բարձրացվում, տեսանյութեր են հրապարակվում, պատգամավորն ասել է. «Ի՞նչ է եղել այսքան ժամանակ Սյունիքում: Ինչ-որ մեկը Սյունիքում պատերազմից հետո ինչ-որ վնաս կրե՞լ է, ինչ-որ մեկին վնաս հասցվե՞լ է թշնամու կողմից»,-ասել է նա:
«Պատերազմի հետևանքներ կան, ահռելի մեծ վնասներ են կրել, դա միանշանակ այդպես է: Բայց ինչ-որ քաղաքացու անվտանգության հետ կապված խնդիր առաջացե՞լ է այսքան ժամանակ Սյունիքում: Իհարկե ոչ»,-հավելել է նա:
Պատգամավորը միևնույն ժամանակ խոսել է ԱԱԾ-ի զգուշացումների մասին՝ հայտարարելով, որ ծառայությունը ճիշտ է անում. «Ինձ անձամբ կանգնեցրել են ու ասել, որ ցանկացած օգնության անհրաժեշտության դեպքում զանգեմ հրապարակված համարով:
Դա նշանակում է, որ այդ համարով զանգահարելու դեպքում կժամանեն, կօգնեն, նույնիսկ մեքենայի անսարքությունը կվերացնեն:
Սա է, ոչ թե ասում են, որ առևանգվելիս պետք է զանգել: Եթե առևանգեն, ո՞նց է զանգելու: Որևէ մեկը չի կարող առևանգել, լուրջ քաղաքական ու ռազմական խնդիրներ կառաջանան, եթե ՀՀ քաղաքացի տուժի ինչ-որ մի բանից»:
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...