Քաղաքականություն

«Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր չի ստորագրի». Իշխան Սաղաթելյան

Adrine Nidelyan 197 դիտում
«Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր չի ստորագրի». Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վստահ է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր չի ստորագրի: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում՝ վստահեցնելով, որ Հայրենիքի փրկության շարժմանը միացած քաղաքական ուժերի դիրքորոշումը չի փոխվել՝ Փաշինյանը պետք է հեռանա ու արտահերթ ընտրությունները կազմակերպվեն առանց նրա մասնակցության: Հակառակ դեպքում դրանք կլինեն ոչ մրցակցային ու ոչ լեգիտիմ:


«Ամբողջ պրոբլեմն այն է, որ եթե Փաշինյանն ուզում է արտահերթ ընտրություններ կազմակերպել, նա կարող է դրանք շատ հանգիստ կազմակերպել, ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններն այդտեղ ոչ մի անելիք չունեն: Եթե ինքը  ուզում է արտահերթ ընտրություններ կազմակերպել, թող գնա կազմակերպի, ինչ է ուզում «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից: Կարծում եմ, որ Ծառուկյանը հուշագիր Փաշինյանի հետ պետք է որ չստորագրի»,- ասաց Սաղաթելյանը: 

Այն, որ 2018թ-ին «Բարգավաճ Հայաստանը» նման հուշագիր արդեն կնքել է Փաշինյանի հետ, Սաղաթելյանի պնդմամբ, չի նշանակում, թե դա կարող է կրկնվել: Այն ժամանակ, ըստ նրա Փաշինյանը խորհրդարանում քաղաքական մեծամասնություն չուներ, այսօր ունի: Հետևաբար, հուշագրի կնքումն այսօր, ըստ Սաղաթելյանի, տրամաբանություն չունի: 

«Եթե Փաշինյանն ուզում է հուշագիր կնքել, թող գնա կնքի իր խմբակցության պատգամավորների հետ, որովհետև ինքը նրանց չի վստահում։ Հակառակ դեպքում, ինչու պետք է ընդդիմությունը պարտավորվի, որ թեկնածու չի առաջադրելու: Անկախ նրանից՝ ընդդիմությունը կառաջադրի, թե չի առաջադրի, միևնույն է, քաղաքական մեծամասնությունն իրենն է»,- ասաց նա: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250