Դանակը հասել է ոսկորին. ԲՀԿ-ն առաջարկում է Հայաստանում վերացնել ռազմական դրությունը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Հայաստանում վերացնել ռազմական դրությունը։
Պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ հարցը պետք է քննարկվեր ԱԺ նիստի ժամանակ, սակայն իշխանական պատգամավորների բացակայության պատճառով այն տեղափոխվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստ։
«Ռազմական դրությունն ամբողջ ծավալով ոչ միայն չի համապատասխանում իրավիճակին, այլև մեծ սպառնալիք է ներկայացնում բոլոր քաղաքական գործընթացների համար։ Մենք տեսնում ենք` քաղաքական գործընթացները որքան ծանր են ընթանում մեր երկրում», - ասաց Աբովյանը նիստի ժամանակ։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի նախագահ Անդրանիկ Քոչարյանը առարկեց Աբովյանին` ասելով, որ ռազմական դրությունը քաղաքական բնույթ չունի։
«Դեմիրճյան փողոցը փակել են, Բաղրամյանը փակել են, ինչքան ուզում են միտինգ են անում», – մանրամասնեց Քոչարյանը։
Աբովյանն էլ ասաց, որ խնդիրը նաև հոգեբանական է։
«Ռազմական դրությունը թույլ չի տալիս վարչապետի հրաժարականի գործընթացն իրականացնել, արտահերթ ընտրություններ անցկացնել։ Դանակը հասել է ոսկորին, ամեն ինչ լարված է, իրավիճակը ռադիկալանում է», – ասաց Աբովյանը։
Իմքայլական Հայկ Կոնջորյանը առարկեց` ասելով, որ ռազմական դրությունը չի խանգարում դրսում հավաքված մարդկանց ատելության խոսք հնչեցնել և ռադիկալ լինել։
Հիշեցնենք, որ ռազմական դրությունը ներդրվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին` Արցախյան պատերազմի հենց առաջին օրը: Փետրվարի 26-ին խորհրդարանը պետք է քննարկեր այս հարցով Ազգային ժողովի արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմադիր պատգամավորների առաջարկը, բայց նիստը տեղի չի ունեցել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա. ովքե՞ր են ներառված կազմում
Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որոշումը մտավ ուժի մեջ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ է Օնիկ ԳասպարյանըՈ Ր Ո Շ Ե ՑԸստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյ...
Նախագահը հետ է վերադարձրել Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու...
Արտակ Դավթյանին իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում. վարչապետ
Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներո...