Ավտոմեքենան ընկել է ջրանցքը. կա երկու զոհ
Մարտի 13-ին, ժամը 22:56-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Նորամարգ գյուղի ջրանցքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ջրանցքը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայում գտնվող քաղաքացիներից մեկին հաջողվել է դուրս գալ:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել երկու քաղաքացու դի, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ավտոմեքենան ջրանցքից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 4 կողմը թուրքեր են՝ ամեն կոմը 60-70 հոգի, մենք սաղ-սաղ 9 հոգի ենք, ո՛չ կապ ունենք, ո՛չ ռացիա. կադրեր՝ Կապանից
Ներգաղթի և արտագաղթի դեպարտամենտի նախկին թարգմանիչ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որ...
ՌԴ-ում ադրբեջանցու սպանած Արման Առաքելյանը վերջապես տեղափոխվել է Հայաստան. Hraparak. am
Սանկտ Պետերբուրգի Պուշկին քաղաքի հայկական ռեստորաններից մեկում վիճաբանության ժամանակ ադրբեջանցու սպանելու համար դատապարտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 76 զինվորի ուղարկել են հանձնված Հադրութ և բոլորը զոհվել են. ծնողների բողոքը
Արցախում զոհված 76 զինծառայողների հարազատները համարում են, որ իրենց երեխաներին ուղարկել են արդեն հանձնված Հադրութ՝...
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի բռնապետի կայքը և գրառումներ կատարել
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի բռնապետ...