Տանկով եմ գնացել ՊՈԱԿ. Դանիել Իոաննիսյանը՝ հայտնի միջադեպի մասին. ArmDaily
Համացանցում երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Դանիել Իոաննիսյանը մի խումբ տղամարդկանց հետ Օրբելի փողոցի վրա գտնվող ՊՈԱԿ-ի գրասենյակում հարձակվել է նույն ՊՈԱԿ-ում աշխատող Ռաֆայել Աֆրիկյանի վրա։ Իոաննիսյանը ֆեյսբուքի իր անձնական էջում հերքել էր այդ տեղեկատվությունը։ «Քանի որ շատ է տարածվում, ևս մեկ անգամ ասեմ, ես ոչ մեկի վրա չեմ հարձակվել, ոչ մեկին մատով չեմ կպել և ոչ մեկն ինձ մատով չի կպել»,-երեկ իր անձնական էջում գրել է Իոաննիսյանը։
ArmDaily.am-ին Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ մամուլում եղած հրապարակումների հիման վրա նախաքննություն է ընթանում։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգողը մեզ հետ զրույցում ասաց, որ նորմալ է համարում մամուլում հրապարակված տեղեկությունների հիման վրա քրեական գործ հարուցելը։ Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ում ծեծկռտուքի մասին տարածված տեղեկություններին՝ Իոաննիսյանն ասաց. «Տանկով եմ գնացել, տանկով, ազգային գումարտակով եմ գնացել ՊՈԱԿ։ Իրականում ես ոչ մեկի վրա չեմ հարձակվել, ես ոչ մեկին ծեծի չեմ ենթարկել, ոչ մեկն ինձ չի ծեծել, մատով նույնիսկ հա, այսպես ավելի հստակ կլինի՝ ես ոչ մեկի մատով չեմ կպել, ոչ մեկ ինձ մատով չի կպել»,-ասել է նա։
Հետաքրքրվել են՝ միգուցե բարձր տոնյանությամբ վեճ է եղել, նա ասաց, որ տարբեր մարդկանց տարբեր բան կարող է թվալ, տարբեր մարդկանց հետ տարբեր առիթներով տարբեր խոսակցություններ է ունենում, բայց կրկնեց, որ ինքը՝Դանիել Իոաննիսյանը որևիցե ծեծի կամ որևիցե բռնության չի մասնակցել որևիցե կողմում։ Հարցին՝ արդյո՞ք երեկ ՊՈԱԿ-ում եղել է. «Տեսեք, տարբեր առիթներով տարբեր տեղեր լինում եմ ՝ հիմա դա ի՞նչ էական ա։ Տանկով, տանկով ենք գնացել ՊՈԱԿ»։
Լրատվամիջոցի հետ զրույցում ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը հաստատել է, որ իր և Դանիել Իոաննիսյանի միջև միջադեպ է եղել։ «Հաստատում եմ, որ եղել է միջադեպ, ավելի մանրամասն կխոսեմ ավելի ուշ»,-ասաց Աֆրիկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Գյումրիում. կա 1 զոհ, 2 վիրավոր
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն...
Ռուսական «Պանցիր» -ի վրա 20 Bayraktar է հարձակվել
Թուրքիայի Bayraktar անօդաչու թռչող սարքերը միաժամանակ հարձակվել են ռուսական հրթիռահրետանային «Պանցիր-Ս1»-ի համալիրի վրա,...
Կորած զինծառայողներից մեկը հոսպիտալում է. ցավոք, մյուսի կյանքը փրկել չի հաջողվել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հեն...
ՊԲ-ն հրապարակել է պատերազմում զոհված ևս 192 զինծառայողի անուն
Պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված ևս 192 զինծառայողի անուն։Ասատրյան...