Ժամը 17։31-ի դրությամբ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում գտնվել է շուրջ 2250 մարդ
Այսօր՝ մարտի 10-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ժամը 16։00-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը։
Նշենք, որ ընդդիմադիր ուժերը փետրվարի 25-ից փակել են Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող հատվածը, իսկ մարտի 9-ից փակել են Ազգային ժողովի մուտքը նաև Դեմիրճյան փողոցի կողմից։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի տվյալներով ժամը 17։31-ի դրությամբ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում գտնվել է շուրջ 2250 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Իմ դիրքորոշումն անփոփոխ է . Օնիկ Գասպարյանի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ ինձ...
Գնա թուրքից էլ կովերդ ստացի. Ինչու՞ է քաշաթաղցի կինը Սյունիքի մարզպետի քրոջ որդուն կասկածում գողության մեջ
Արցախի Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի բնակչուհի Մարգարիտա Ալխասյանը շուրջ հինգ ամիս և ավելի փորձում է հասկանալ՝ ինչպես...
Հրապարակվել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 96 զինծառայողների անունները
Արցախի ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 96 զինծառայողների անունները: Նշենք, ըստ Արցախի ՊԲ-ի...
Վիգենին ծեծեցին. մտածեցի, թե մեզ ողջ-ողջ այրելու են. Մարալ Նաջարյանը մանրամասներ է պատմում
Այսօր Ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված Մարալ Նաջարյան, ով արդեն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն` Բեյրութ, զրու...