Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ «Իմ քայլի» հաշվեհարդարը շարունակվում է․ «Հրապարակ»
«Դեկտեմբերի 29-ին Նաիրա Զոհրաբյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելուց հետո, չնայած իմքայլականները որոշեցին «ջենթլմենություն» անել՝ չօգտվել ԱԺ կանոնակարգի հնարավորությունից ու հանձնաժողովը չխլել ընդդիմության ձեռքից, առաջարկելով ԲՀԿ-ին նոր թեկնածու ներկայացնել, սակայն ԲՀԿ-ն թեկնածու չի առաջարկում։
Իսկ Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ հաշվեհարդարը շարունակվում է։ Նույն օրը եւեթ նրան զրկել են իր երկսենյականոց աշխատասենյակից եւ սենյակ հատկացրել նիստերի դահլիճից կտրված հատվածում՝ առաջին հարկում, զրկել են հանձնաժողովի նախագահի բոլոր ծառայություններից՝ հեռախոսային փաթեթ, ծառայողական մեքենա։
Ավելին՝ Զոհրաբյանի վարորդին էլ ազատել են աշխատանքից, մինչդեռ խորհրդարանի պրակտիկայում նման դեպքերում աշխատանք են առաջարկում կամ որոշ ժամանակ թողնում ԱԺ բալանսում»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Իշխան Սաղաթելյանը Նիկոլ Փաշինյանին մինչև վաղը ժամը 12-ը ժամանակ տվեց
Հայրենիքի փրկության շարժում համակարգող Իշխան Սաղաթելյանն ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց ավելի շատ վրանն...
Իրավիճակը շիկանում է. «Հրապարակ»
« ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշումը՝ չդիմել ՍԴ, երեկ շիկացրեց իրավիճակը, եւ Բաղրամյան պողոտայում գտնվող ընդդիմութ...
Ռուբեն Վարդազարյանին «սրախողխող» անելու երկրորդ սերիան է սպասվում․ «Հրապարակ»
«Տեղի է ունենալու վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդված...
Էս կատարյալ պեյզաժին մենակ «դմփ-դմփ-հու»-ն է պակասում. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ես ճի՞շտ եմ հասկանում, այս...