Վթարի պաճառոով մի քանի ժամ գազի արտահոսք է եղել. բեռնատարին ամրակցված կցորդիչում 20 տոննա հեղուկ գազ է եղել
Երեկ՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 56-ամյա Ալիռեզա Հոսեին Սալահիին իր վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 300 կմ-ին՝ Լանջառ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա՝ օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարները, դուրս է բերվել ձորից և օպերատիվորեն ժամանած Արարատի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արարատ» ԲԿ։
Ողջ գիշեր տեղում ծառայություն են կատարել ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը, անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Խաչատրյանի գլխավորությամբ։ Ավտոմեքենայի կցորդիչին ամրացված է եղել մոտ 20 տոննա հեղուկ գազով ցիստեռ, և մի քանի ժամ գազի արտահոսք է եղել, ու տեղում ողջ գիշեր հսկողություն են իրականացրել նաև ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Գյումրիում. կա 1 զոհ, 2 վիրավոր
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն...
Ռուսական «Պանցիր» -ի վրա 20 Bayraktar է հարձակվել
Թուրքիայի Bayraktar անօդաչու թռչող սարքերը միաժամանակ հարձակվել են ռուսական հրթիռահրետանային «Պանցիր-Ս1»-ի համալիրի վրա,...
Ողբերգական դեպք Լոռու մարզում. նորածին աղջիկը մահացել է. նրա 22-ամյա մայրը գտնվում է ծանր վիճակում
Մարտի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում։ Այդ օրը, ժամը 18։15-ի սահմաններում Ոս...
Ձերբակալվել է Նախիջևանի ներքին գործերի նախկին նախարարը
Ձերբակալվել է Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Ահմեդով...