Սա Հայրենիքի փրկության շարժման վճռական փուլն է. Արսեն Բաբայան


 

Գիտեմ, որ շատերդ քննադատաբար եք մոտենում Հայրենիքի փրկության շարժման գործողություններին, գիտեմ, որ շատերդ պահանջում եք կոնկրետ գործողություններ, գիտեմ նաև, որ այլևս անհնար եք համարում սպասելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ հիշեցնելով, որ այսօր ժամը 17:00-ին Բաղրամյան պողոտայում տեղի է ունենալու Շարժման հերթական հանրահավաքը:

 

«Ես սա համարում եմ վճռական փուլ, որն ավելի դժվար է լինելու, քան եղել է մինչև հիմա: Մենք երբեք չենք ասել, թե հեշտ ու հանգիստ պրոցես է մեզ սպասում: Բայց հիմա սկսվել է համբերության կռիվը: Համբերության կռիվ չի նշանակում համակերպվել կամ ժամանակ շռայլել: Համբերության կռիվը նշանակում է հունից դուրս չգալու, վաղաժամ չհիասթափվելու, հավասարակշռությունը չկորցնելու պայքար:

Թուրքական իշխանության ներկայացուցիչները երազում են մեզ հանել հավասարկշռությունից, երազում են մեզ հոգնեցնել կամ հիասթափեցնել: Կհասնե՞ն նրանք իրենց երազանքին. ո՛չ, չեն հասնի, քանի որ մենք գիտակցում ենք, որ պայքարը որքան էլ դժվար է, այն շատ մոտ է հաղթանակին:

 

Չենք տրտնջում, հավասարակշռությունից դուրս չենք գալիս, վճռականությունը չենք թուլացնում:

Պայքարել ու պայքարում ենք հանունի, հանուն մեր հայրենիքի

Սիրով սպասելու եմ բոլորիդ: Եկեք շփվենք, քննարկենք, պայքարենք ու փրկենք...»,- գրել է Բաբայանը:

Քաղաքականություն