«Քաղաքականության մեջ որևէ բան բացառել չի կարելի». Վանեցյանը՝ Ռոբերտ Քոչարյանին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
Քաղաքականության մեջ որևէ բան բացառել չի կարելի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են մամուլում հայտնված այն լուրերը, որ եթե արտահերթ ընտրությունների գնան, ապա «Հայրենիք» կուսակցությունը ՀՅԴ-ի հետ դաշինք կազմի, որի վարչապետի թեկնածուն կլինի Ռոբերտ Քոչարյանը։
«Եկեք ձուկը ջրում դեռևս այդ թեմաների մասին չխոսենք, մենք ունենք առաջնային խնդիր՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, ժամանակավոր կառավարության ձևավորումը և արտահերթ ընտրությունները: Հենց կհասնենք այդ հատվածին, դրա մասին կխոսենք»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Դիտարկմանը, թե չի՞ բացառում նման զարգացումը, Վանեցյանն ասաց, որ այս վերջին մեկ տարում հասկացել է, որ որևէ բան պետք չէ բացառել քաղաքականության մեջ.«Չի կարելի բացառել, բայց որևէ բան ևս այս պահին պնդել հնարավոր չէ»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահը հետ է վերադարձրել Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու...
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա. ովքե՞ր են ներառված կազմում
Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Դիպուկահարներ՝ Ազգային ժողովի շենքում
Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասներ...
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...