
Ողբերգական դեպք Երևանում. տղամարդը էլեկտրահարվել է էլեկտրաենթակայանում և մահացել

Մահացած տղամարդը 34 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ 3 անչափահաս երեխա: Դեպքը տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի մոտ գտնվող էլեկտրաենթակայանում։
Երևանում տղամարդը էլեկտրահարվել է էլեկտրաենթակայանում աշխատելիս և մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 18:00-ի սահմանում, Արշակունյաց 39/9 շենքի 2-րդ մուտքի հարևանությամբ գործող էլեկտրաենթակայանում։
Մահացած տղամարդը Այնթապ գյուղի բնակիչ 34-ամյա Ռադիկ Գ.-ն էր։ Նա ամուսնացած էր, ուներ 3 անչափահաս երեխա:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ բազմաբնակարանային այս շենքում ժամը 13:00-ից էլեկտրամատակարարումը խափանվել է, և մահացածն իր գործընկերների հետ խոտանն է վերացրել, որպեսզի կարճ ժամանակում էլեկտրաէներգիա մատակարարվի, և այդ ժամանակ ներսում տեղի է ունեցել ողբերգական դեպքը:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: