Ի՞նչ են պայմանավորվել Տավուշի մարզպետը և Նոյեմբերյան-Երևան ճանապարհը փակած անձինք
Նոյեմբերյան-Երևան ճանապարհը փակած մարդկանց և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հանդիպումն ավարտվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց մարզպետարանի մամուլի խոսնակ Լիլիթ Սարգսյանը։
«10-15 հոգի, որ ճանապարհ էին փակել, մոտ մեկ ժամ հանդիպում ունեցան նախարարի հետ։ Իրենց բոլոր մտահոգությունները արտահայտեցին, հարցեր տվեցին։ Մարզպետը արձագանքեց ապատեղեկատվությանը` սահմանազատման աշխատանքների հետ կապված։ Քաղաքացիները մարզպետի մոտեցումների հետ համաձայն էին», – փոխանցեց խոսնակը։
Տավուշցիները մարզպետի հետ պայմանավորվել են այլևս ճանապարհները չփակել։
Նշենք, որ այսօր ցերեկը նրանք փակել էին Նոյեմբերյան-Երևան ճանապարհը և Չոբանյանի հետ հանդիպում էին պահանջում։ Բողոքի ակցիայի և հանդիպման հիմնական պատճառը Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ մտահոգությունն է։
Ինչպես արդեն հայտնել էին, ավելի վաղ սոցիալական ցանցերում և տարբեր ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում ՌԴ-ի մոտ 500 խաղաղապահներ և ադրբեջանցիներ չափումներ են իրականացնում սահմանի երկայնքով: Ավելի ուշ այդ տեղեկությունը հերքեց ՀՀ ՊՆ–ն։ Սակայն սահմանի այդ հատվածի մասին տարբեր ու հակասական տեղեկությունների հոսքը չի դադարում։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահը հետ է վերադարձրել Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու...
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա. ովքե՞ր են ներառված կազմում
Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Դիպուկահարներ՝ Ազգային ժողովի շենքում
Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասներ...
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...