26-ամյա վիետնամցին 9 պլաստիկ վիրահատություն է արել և ամբողջովին անճանաչելի դարձել, որպեսզի կարողանա աշխատանք գտնել

26-ամյա վիետնամցի երիտասարդն ամբողջությամբ փոխել է արտաքին տեսքը պլաստիկ վիրահատության օգնությամբ՝ աշխատանքի տեղավորվելիս հարցազրուցավարների՝ իր տեսքի վրա ծիծաղելու հետևանքով, գրում է odditycentral.com-ը։ 
Նա, ընդհանուր առմամբ, ինը պլաստիկ վիրահատության է ենթարկվել, որոնց ընթացքում փոխվել է նրա դեմքի, աչքերի և քթի ձևը։  
Վիրահատություններն արժեցել են շուրջ 17 400 ԱՄՆ դոլար։  
Նշվում է՝ վիետնամցի տղամարդն ներկայում արդեն գործազուրկ չէ։ Նա աշխատում է որպես դիմահարդար։