ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սինաբունգ հրաբուխը մոխրի ու ծխի 5 կմ բարձրությամբ սույն է արտանետել
Ինդոնեզիայում մարտի 2-ին ակտիվացել է Սումատրա կղզում գտնվող Սինաբունգ ստրատոհրաբուխը՝ արտանետելով ծխի ու մոխրի 5 կմ բարձրությամբ սյուն:
Ինչպես հայտնում է rg.ru-ն, սա գործող հրաբխի առաջին խոշոր արտանետումն է 2020 թվականի օգոստոսից ի վեր: Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն լեռան շրջակայքը պատվել է մոխրով:
Սինաբունգը վերջին ժամանակներում ակտիվ վիճակում է գտնվում և պարբերաբար մոխիր ու քարեր է արտանետում: Դրա պատճառող շրջակա բնակավայրերի բնակիչներն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ապրում են բարձր զգոնության վիճակում:
Հրաբուխն արթնացել է 2010 թվականի օգոստոսին 400 տարվա դադարից հետո: Մինչ օրս այն ժայթքում է գրեթե ամեն տարի: