ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դպրոցները նորմալ թիվ կբերեն. Լոռու մարզպետի խորհրդականը՝ Փաշինյանի հանրահավաքի մասին

Համացանցում ձայնագրություններ է հրապարակել, որոնցում որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ ներկայացող երիտասարդը զանգահարում է տարբեր մարզերի ՏԻՄ ներկայացուցիչների, հետաքրքրվում, թե ինչի կարիք ունեն վաղը՝ մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի մասնակիցների՝ մարզերից Երևան տեղափոխման համար:

Ձայնագրությունում, ի պատասխան ՔՊ-ական ներկայացող երիտասարդի հարցին, ըստ տեղեկատվության, Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանն ասել է, որ ողջ օրը զանգերի, հանդիպումների միջոցով աշխատել են:

«Բոլոր հարցերով զբաղվում են, դպրոցներից նորմալ թիվ ա»,- պատասխանում է Հարությունյանը:

Քաղաքականություն