Հասարակություն

Պատգամավոր Հակոբ Ասլանյանին հայհոյելու մեջ կասկածվողն ազատ է արձակվել

Պատգամավոր Հակոբ Ասլանյանին հայհոյելու մեջ կասկածվողն ազատ է արձակվել
Դատարանը ճանաչեց Հակոբի ձերբակալման ոչ իրավաչափ լինելը և ազատ արձակեց վերջինիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյան: «Դատարանը ճանաչեց Հակոբի ձերբակալման ոչ իրավաչափ…

Դատարանը ճանաչեց Հակոբի ձերբակալման ոչ իրավաչափ լինելը և ազատ արձակեց վերջինիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյան:
 

«Դատարանը ճանաչեց Հակոբի ձերբակալման ոչ իրավաչափ լինելը և ազատ արձակեց վերջինիս։

Շնորհակալ եմ դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ օբյեկտիվ որոշման համար։

Հիշեցնեմ, որ Հակոբը հայհոյել էր իմ քայլը խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին։

Նշեմ նաև, որ պաշտպանյալս Արցախյան ազատամարտի մասնակիցներից է եղել՝ 17 տարեկան հասակում կամավորական հիմունքներով միացել է մեր նոր կազմավորվող բանակին և մասնակցել է մի շարք թեժ մարտերի»,- գրել է նա։
 

Հիշեցնենք, որ երեկ իր բնակարանից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել Հակոբ Հովհաննիսյանը։ 

Վերջինս կասկածվում է փետրվարի 26-ին իմքայլական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հայհոյելու մեջ։

Նմանատիպ հոդվածներ

Թուրք լրագրողները պատրաստվում էին Երևանից լուսաբանել Փաշինյանի հանրահավաքը. ռուսական կողմը հավանություն չի տվել. wargonzo

Որոշ թուրք լրագրողներ դիմել են վաղվա երևանյան իրադարձությունները լուսաբանելու համար: Նրանք պատրաստվում էին Վրաստանի տարա...

Եթե կարող ես 3 օրում գերիներին բերել, բեր թեկուզ 1 շաբաթում, նոր խոսիր. գերեվարված շիրակցիների հարազատները Արթուր Վանեցյանին

Գերեվարված շիրակցի տղաների հարազատները բոլոր ուժերին  հորդորում են գերիների հետ կապված հարցը չքաղաքականացնել: Այս մ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250