Հասարակություն

Թուրք լրագրողները պատրաստվում էին Երևանից լուսաբանել Փաշինյանի հանրահավաքը. ռուսական կողմը հավանություն չի տվել. wargonzo

Թուրք լրագրողները պատրաստվում էին Երևանից լուսաբանել Փաշինյանի հանրահավաքը. ռուսական կողմը հավանություն չի տվել. wargonzo
Որոշ թուրք լրագրողներ դիմել են վաղվա երևանյան իրադարձությունները լուսաբանելու համար: Նրանք պատրաստվում էին Վրաստանի տարածքով գալ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին:  Այս մասին հայտնում է…

Որոշ թուրք լրագրողներ դիմել են վաղվա երևանյան իրադարձությունները լուսաբանելու համար: Նրանք պատրաստվում էին Վրաստանի տարածքով գալ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին:  Այս մասին հայտնում է wargonzo  նախագծի թելեգրամյան ալիքը:

 

Նախագիծը, հղում տալով Ստամբուլում իր աղբյորներին, նշում է, որ խոսքը, մասնավորապես, թուրքական TRT ռեսուրսի մասին է, որի լրագրողներն այժմ աշխատում են նաև հարևան Վրաստանի տարածքում:
 

Նույն աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի որոշ պետական ​​կառույցներ համաձայն են եղել թուրք լրագրողնրի ժամանմանը, բայց այս այցը պետք է համակարգված լինի նաև Ռուսաստանի անվտանգության պաշտոնյաների հետ, որոնք պատասխանատու են սահմանի և այլ ռազմավարական օբյեկտների անվտանգության համար: wargonzo-ի տեղեկություններով՝ ռուսական կողմը հավանություն չի տվել թուրք լրագրողների՝ Վրաստանի տարածքից Հայաստան ժամանմանը: 

Նմանատիպ հոդվածներ

Եթե կարող ես 3 օրում գերիներին բերել, բեր թեկուզ 1 շաբաթում, նոր խոսիր. գերեվարված շիրակցիների հարազատները Արթուր Վանեցյանին

Գերեվարված շիրակցի տղաների հարազատները բոլոր ուժերին  հորդորում են գերիների հետ կապված հարցը չքաղաքականացնել: Այս մ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250