Կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող արտադրամասերի աշխատանքը. Ո՞րն է պատճառը
Կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող «ԱՏՈՄՄԻԼԵՆ» ՍՊԸ արտադրամասերի աշխատանքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ հրուշակեղենի արտադրությունը կասեցվել է Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում։
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս արտադրամասերում խախտվել են օրենսդրությամբ նախատեսված սանիտարահիգիենիկ նորմերը, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ տարածքները առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, իսկ սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում»,–նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սահմանել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահը եռօրյա ժամկետում կհայտնի իր դիրքորոշումը՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկի վերաբերյալ
Մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկն իր առար...
Մարտի 1-ի արյունալի դեպքերից անցել է 13 տարի
Այսօր մարտի 1-ի արյունալի դեպքերի 13-րդ տարելիցն է։ 2008-ի փետրվարի19-ի նախագահի ընտրությունների կեղծիքների վերաբերյալ պ...
ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ
ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ, հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմ...
Ի՞նչ հանգամանքներում է զոհվել Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալը. Որդին՝ հոր զոհվելու սկանդալային տեղեկությունների մասին
Հոկտեմբերի 4-ին 400 ոստիկան՝ Հայաստանի տարբեր մարզերից, բերվել էին Շուշի, որտեղից ոստիկանները պետք է մեկնեին առաջնագիծ:...