Պետական ծառայողները չպետք է կշռեն «100 կգ-ից ավել». Ժիրինովսկի

Պետական ծառայողները չպետք է կշռեն «100 կգ-ից ավել», կարծում է Ռուսաստանի լիբերալ -դեմոկրատական կուսակցության պատգամավորը:

 

Ռուսաստանի  լիբերալ - դեմոկրատական կուսակցության պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ պետք է ինչ-որ «սահմանափակումներ» լինեն պետծառայողների եւ բնակչության քաշի հարցով:

Այս շաբաթվա սկզբին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյում ելույթ ունենալու ժամանակ ՝ Ժիրինովսկիին խնդրել են մեկնաբանել բրիտանական Daily Mirror թերթում վերջերս հրապարակված հոդվածը: Ըստ թերթի, Մեծ Բրիտանիայի վարորդների եւ տրանսպորտային միջոցների լիցենզավորման պետական գործակալությունը՝ աշխատակիցներին խնդրել է ղեկավարությանը տեղեկացնել իրենց գոտկատեղի չափսերի մասին: 

 

«Պետական ծառայողի քաշը պետք է լինի 100 կգ եւ ոչ ավելի:  Եթե դա 120 կգ կամ 150 կգ է՝ ի ՞ նչ է դա ընդհանրապես» - հարցնում է քաղաքական գործիչը:

 

Նա հավելել է, որ քաղծառայողները պետք է «կենտրոնանան» առողջ կյանք վրա։ «Դուք արդեն շաքարախտ ունեք ու ոչ թե երկրորդ տիպի, այլ առաջին» - ասել է նա։  

 

Ժիրինովսկին շարունակել է ՝ առաջարկելով «ինչ-որ սահմանափակումներ» սահմանել ողջ բնակչության վրա, սակայն ընդգծել է, որ ինքը կոչ չի անում հեռացնել մեկին աշխատանքից ՝ ելնելով նրանից, թե որքան է նա կշռում:

«Ինչպես արդեն ասել եմ 2014 – ին ՝ 7 տարի առաջ, եկեք քաշի սահմանափակումը 80 կգ անենք ։ Ես կշռում էի 103 կգ, իսկ հիմա ես կշռում եմ 95» -պարզաբանում է նա:

 

Բացի այդ, նա պնդում է, որ «գեր մարդը «ուտում է շատ պետական գումարներ, որոնք ծախսվում են» բուժման եւ դիետայի վրա, իսկ մարդիկ, ովքեր լավ են իրենց զգում, բավականաչափ օգնություն չեն ստանում պետությունից»:

 

Նախագահի վեցակի թեկնածուն ՝ Ժիրինովսկին, հայտնի է բազմաթիվ էքսցենտրիկ ու ցնցող առաջարկներով։ Նախկինում նա առաջարկում էր ռուսերենը մաքրել «ամերիկամետներից» եւ զինվորականներին օգտագործել թռչունների գնդակահարության համար, որոնք կարող են թռչնագրիպով հիվանդանալ: Նա նաեւ ասել է, որ Կրեմլը պետք է սպիտակ գույնով ներկվի, քանի որ դա պարբերաբար արվել է մինչեւ 1917 թվականի հեղափոխությունը:

Քաղաքականություն