Պայքարելու եմ Նիկոլի և նիկոլականությունը որպես ամենավտանգավոր մահացու աղանդ վերացնելու դեմ. Զոհրաբյան

Խմբակցությունը լքելու որևէ պատճառ չունեմ։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ինձ հայտնի չէ այն մոտիվացիան, որով ինչ-որ շահագրգիռ մարդիկ նման թեզ են դնում շրջանառության մեջ»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Դիտարկմանը, որ ըստ որոշ լուրերի՝ Գագիկ Ծառուկյանն է այդ մասին խոսում, պատգամավորն ասաց, որ Գագիկ Ծառուկյանից նման բան չեմ լսել․

«Գագիկ Ծառուկյանի հետ ամենօրյա կապի մեջ եմ և եթե իմ անձի հետ կապված խնդիր լինի, վստահեցնում եմ՝ Ծառուկյանը որևէ կերպ կաշկանդված չէ այդ մասին ինձ ասելու, իսկ ես իմ սկզբունքները երբեք չեմ դավաճանելու։ Ասել եմ՝ ինձ մեղավոր եմ զգում, որ 2018թ․-ին իմանալով՝ ով է գալիս իշխանության, լռեցի։ Հիմա իմ մեղքը պետք է քավեմ։

Ինչ էլ անի Նիկոլն իմ դեմ, իսկ նա ընդունակ է ամենաստոր, ամենաեղկելի քայլերի, մինչև իմ արյան վերջին կաթիլը պայքարելու եմ Նիկոլի և նիկոլականությունը որպես ամենավտանգավոր մահացու աղանդ վերացնելու դեմ»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Քաղաքականություն