
Անհնազանդության երթի մասնակիցները լուսավորեցին Բաղրամյան պողոտան

Բջջային հեռախոսներով քաղաքացիները լուսավորեցին Բաղրամյան պողոտան, կոչ անելով հարակից շենքերի բնակիչներին միանալ անհնազանդության երթին։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը առաջարկեց քաղաքացիներին լուսավորել փողոցը։ Նա նշեց, որ այն մեկ խորհուրդ ունի՝ ցույց տալ «դավաճանին», որ կա իր հրաժարականի հանրային պահանջ։
Երթի մասնակիցները անցնում էին նաև Րաֆֆու անվան դպրոցի մոտով, որտեղից սեպտեմբերի 27-ին պատերազմի օրերին բազմաթիվ քաղաքացիներ մեկնում էին ռազմաճակատ
«Այստեղից հազարավոր հայրենակիցներ իբրև կամավոր ու զորակոչված մեկնեցին Արցախ՝ հայրենիքը պաշտպանելու, ոչ թե հողատուին։ Մեկնեցին, չիմանալով, որ իրենց մեջքը թույլ է լինելու, իշխանությունն իրենց դավաճանելու է»,- ասաց Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան այգուց մեկնարկած երթը շարժվեց Կոմիտասի պողոտայով, ապա կանգ առան ՀՔԾ շենքի մոտ, որտեղ հավկիթներ նետեցինք շենքի ուղղությամբ, իսկ այս պահին Բաղրամյան պողոտայով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա անհնազանդության ակցիա:
Իսկ այդ ընթացքում իշխանությունը ավտոբուսներով ոստիկանական ուժեր էր կենտրոնացնում մայրաքաղաքի կենտրոնում։