ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված համաձայնագրերի կատարման համատեքստում: «Խոսքը Ռուսաստանի եւ Թուրքիայի գործողությունների համակարգման մասին է` ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման: Զրուցակիցները գոհունակություն են հայտնվել հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում կայանալիք Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը հետաձգվել է
Բաքվում փետրվարի 19-ին կայանալիք Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը հետաձգվել է: Ինչ...
Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Աշոտ Մելսիկի...
Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն են խնդրում Փաշինյանից
Արցախի դեմ սանձազերծած պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն են խնդրում ՀՀ վարչապետ Նիկոլ...
Բողոքի ցույցերի ամենաարյունալի օրը Մյանմայում. 18 մարդ Է զոհվել
BBC.com- ը հայտնում է, որ կիրակի Մյանմայի ոստիկանությունը սկսել է մարտական փամփուշտներով կրակել ցուցարարների վրա, որոնք...