Անհետ կորած ու գերեվարված մեր հայրենակիցների ընտանքիներին աջակցության ծրագիրը դեռևս չի ամբողջացել. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե անհետ կորած ու գերեվարված մեր հայրենակիցների ընտանքիներին աջակցության ծրագիրը դեռևս չի ամբողջացել:

«Կան շահառուներ, որոնց գումարը դեռևս չի փոխանցվել, պետք է արդեն ավելի ինտենսիվ զբաղվել, որ այս խնդիրը լուծվի», - ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե կարգերի մեջ պետք է փոփոխություններ մտցնել, որպեսզի աջակցությունն ավելի արդյունավետ տեղ հասնի:

«Կարևոր թերություն եմ համարում այն, որ երեխաները, ոնց որ թե, որպես շահառու չեն հաշվառվում ու որոշակի հարցեր են առաջանում: Ես հանձնարարել եմ, որ այդտեղ որոշակի ուսումնասիրություն անենք ու որոշակի ճշգրտումների կարիք կա», - ասաց վարչապետը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ արձագանքեց, թե այս հարցով իրենք էլ են բողոքներ ստացել:

«Այո, կան բողոքներ, բայց այն հրատապությունը, որ մենք պարտավոր էինք ապահովել նախորդ ժամանակաշրջանում, կոնֆլիկտի մեջ են, այո, ճիշտ է, երեխաների խնդիրը կա, այո, մենք պետք է բարելավենք այս միջոցառումները», - ասաց փոխվարչապետը:

Քաղաքականություն