Մարուքյանը նորմալ է վերաբերվում Արցախում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու մտադրությանը
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նորմալ է վերաբերվում Արցախում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու մտադրությանը: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Հիմա ուզում եք այդ կոնտինգենտը խաղաղություն ապահովի, ուզում եք այդ կոնտինգենտը մեր անվտանգությունն ապահովի, բայց իրենց լեզվով ոչ մի բան չլինի՞, դա արդա՞ր է»,-ասաց Մարուքյանը:
Ըստ նրա՝ ինքնիշխանությունը լեզուներով պայմանավորված չէ: ԼՀԿ ղեկավարը բերեց Շվեյցարիայի օրինակը, որը 1-ից ավելի պաշտոնական լեզուներ ունի, և հարցրեց՝ հիմա այն սուվերեն չէ՞:
Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովում շրջանառվում է «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է ռուսերենին տալ պաշտոնական լեզվի կարգավիճակ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն
Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտար...
Նախագահը անձամբ է այցելել ԳՇ ` Օնիկ Գասպարյանին հանդիպելու համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օ...
Փորձագետը խոսել է առաջիկայում` Ադրբեջանին սպասվող պատժի մասին
Տարածաշրջանում նոր իրողություններով պայմանավորված թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան փորձում են առավելագույնս օգուտ քաղել նոր ի...
Ի՞նչն է Վրաստանի վարչապետին ստիպել հրաժարական տալ
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության...