Ի՞նչն է Վրաստանի վարչապետին ստիպել հրաժարական տալ
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի ձերբակալման փորձերը այն բանից հետո, երբ դա հանգեցրել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականին:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Վրաստանի վարչապետի հրաժարականի առնչությամբ Ներքին գործերի նախարարությունը ժամանակավորապես հետաձգել է Նիկանոր Մելիայի գործով ծրագրված միջոցառումները»,-ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Գախարիան իր հրաժարականի մասին հայտարարելիս ասել էր, որ զբաղեցրած պաշտոնը լքում է, քանի որ չի կարողացել իր թիմի հետ համաձայնության գալ Մելիային ձերբակալելու իշխանությունների որոշման հարցում:
«Երեկ դատարանը պարոն Մելիայի համար խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Սա մի անձնավորություն է, որը երբեք առանձնապես չի հարգել վրացական օրենսդրությունը, և նա, ով հունիսի 20-ին (2019թ.) մեր քաղաքացիներին կոչ արեց գրոհել խորհրդարան և հանդիսանում էր խորհրդարան ներխուժման կազմակերպիչներից մեկը: Ինչ էլ որ լինի, իմ հաստատուն դիրքորոշումն այն է, որ նույնիսկ օրինական լինելու դեպքում անընդունելի է մեկ անձի նկատմամբ արդարադատություն իրականացնելը, եթե դա ռիսկ է ստեղծում մեր քաղաքացիների առողջության և կյանքի համար կամ ստեղծում է քաղաքական սրացման հնարավորություն», - ասել է Գախարիան:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն
Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտար...
Նախագահը անձամբ է այցելել ԳՇ ` Օնիկ Գասպարյանին հանդիպելու համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օ...
Փորձագետը խոսել է առաջիկայում` Ադրբեջանին սպասվող պատժի մասին
Տարածաշրջանում նոր իրողություններով պայմանավորված թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան փորձում են առավելագույնս օգուտ քաղել նոր ի...
Մարիա Զախարովան խոսել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հ...