Մոսկվայում ձյան շերտի բարձրությունը 59 սանտիմետր է
Մոսկվայում մի քանի օր տևած ձյան ուժեղ տեղումների արդյունքում ձյան շերտի բարձրությունը կազմել է 59 սմ, որն օդերևութաբանական ուսումնասիրությունների ընթացքում արձանագրված երկրորդ ամենաբարձր արդյունքն է: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Մոսկվայում և Մերձմոսկվայում ձյան առատ տեղումներ են գրանցվել ուրբաթ և շաբաթ օրերին: Շաբաթ առավոտյան արդեն իսկ գրանցվել էր տեղումների մեկամսյա նորմայի 60 տոկոսը: Մոսկվայում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է 59 սմ-ի, մարզում՝ մինչև 72 սմ, որը նորմայից մեկուկես անգամ ավելի է:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժերի առավելագույն մագնիտուդը Երևանյան խզվածքի գոտում կարող է հասնել 6-ի
Վերջին օրերին բնությունը հիշեցնում է, որ մենք ապրում ենք սեյսմիկ առումով վտանգավոր տարածաշրջանում: Այս մասին հաղորդագրու...
Տեղումներ են սպասվում. եղանակը՝ ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում փետրվարի 16-ին, 20-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-19-ը, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպ...
Լարսի ռուսական կողմում կա մոտ 220 կուտակված բեռնատար ավտոմեքենա
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...