Սովորական բամբասանքներ են. Գախարիան` Վրաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու վերաբերյալ լուրերի մասին
Գիորգի Գախարիան վրացական լրատվամիջոցներում Վրաստանի վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին տարածված տեղեկությունը «սովորական բամբասանք» է որակել: Այս մասին գրում է EAdaily լրատվականը:
«Սա սովորական բամբասանք է ... Իրակլի Կոբախիձեն «Վրացական երազանքի» արժանի առաջնորդն է և իմ լավ ընկերը: Այստեղ պետք է ավարտվեն այս խոսակցություններն ու շահարկումները: Մենք մեկ գործ ենք անում»,-ասել է Գախարիան լրագրողներին` Գուրիա կատարած այցի ընթացքում:
Նա նշել է, որ «լիակատար աջակցություն» է զգում իր թիմի կողմից, ինչը իրեն «ուժ է տալիս արդյունավետորեն լուծել խնդիրները»:
Գախարիայի խոսքերով, նման լուրերը տարածում են իր ընդդիմախոսները, որոնք անտեսում են լուրջ խնդիրները և հրաժարվում են մասնակցել քաղաքական կյանքին:
«Բևեռացմանը, քաղաքական բոյկոտներին, քաղաքական խուլիգանությանը պետք է վերջ դրվի մեկընդմիշտ, քանի որ երկիրը կանգնած է տնտեսության, ազգային անվտանգության մարտահրավերների առջև, ինչպես նաև ավելացվել է կորոնավիրուսի համավարակը: Անհնար է, որ մեկ քաղաքական ուժ դիմադրի այս մարտահրավերներին: Այս բևեռացումն արդեն խնդիր է դառնում երկրի անվտանգության և ապագայի համար», - ասել է Գախարիան:
Մի քանի օր շարունակ վրացական որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Վրաստանի ներկայիս վարչապետը կարող է թողնել իր պաշտոնը: Իրենց աղբյուրներին հղումով ՝ այս հրապարակումների լրագրողները հայտնում են Գախարիայի և Իրակլի Կոբախիձեի միջև եղած տարաձայնությունների մասին, վերջինս նշանակվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնում այն բանից հետո, երբ այս կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հեռացել է քաղաքականությունից:
Նմանատիպ հոդվածներ
Գրոհայինները պատրաստվում են ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանում
«Հայաթ Թահրիր աշ-Շամ» կազմակերպության («Ջեբհաթ ան-Նուսրա» կազմակերպության անվանումներից մեկը) հսկողության տակ գտնվող ահա...
ԱՄՆ-ն ընդմիշտ հրաժարվել է ճանաչել Ղրիմը որպես ռուսական եւ չեղարկել պատժամիջոցները
ԱՄՆ-ի նոր վարչակազմը հրաժարվել է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայի իրադարձությո...
Թուրքիայում հայտարարել են, որ չեն հրաժարավի С-400 համակարգերից՝ անկախ ԱՄՆ դիրքորոշումից
Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերից: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մ...
Անգելա Մերկելը հանդես է եկել Գերմանիայի ողջ տարածքում կոշտ կարանտինը երկարաձգելու որոշման օգտին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել Գերմանիայի ողջ տարածքում կոշտ կարանտինը մինչեւ մարտի 7-ը երկարաձգելու որ...