Անգելա Մերկելը հանդես է եկել Գերմանիայի ողջ տարածքում կոշտ կարանտինը երկարաձգելու որոշման օգտին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել Գերմանիայի ողջ տարածքում կոշտ կարանտինը մինչեւ մարտի 7-ը երկարաձգելու որոշման օգտին, հաղորդում է DW-ը:
Խոսքը սահմանափակումների մասին է, որոնց մասին նա հայտարարել է՝ այսօր ելույթ ունենալով Բունդեսթագում: Նրա խոսքով՝ իշխանությունը պարտավոր է չեղարկել սահմանափակող միջոցները, երբ դրանց պատճառները վերանան:
«Ես ոչ մի օր չեմ մոռանում, թե ինչ են նշանակում այդ անհրաժեշտ միջոցները յուրաքանչյուր քաղաքացու համար»,-ասել է կանցլերը:
Մերկելը հիշեցրել է, որ պայքար է մղվում վիրուսի դեմ, եւ այդ պատճառով որոշումներում պետք է հիմնվել վարակվածների թվի եւ վարակի տարածման ցուցանիշների վրա:
Միեւնույն ժամանակ, նա նշել է «իրական վտանգը»՝ կապված վիրուսի նոր մուտացիաների հետ, եւ հիշեցրել, որ դրանք ավելի ագրեսիվ են եւ հեշտ են փոխանցվում: Այդ կապակցությամբ նա երկրի բնակիչներին համբերության կոչ են արել: «Ի վերջո մենք կկարողանանք միասին հաղթել այդ պանդեմիային»,-վստահություն է հայտնել Մերկելը:
Նմանատիպ հոդվածներ
Գրոհայինները պատրաստվում են ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանում
«Հայաթ Թահրիր աշ-Շամ» կազմակերպության («Ջեբհաթ ան-Նուսրա» կազմակերպության անվանումներից մեկը) հսկողության տակ գտնվող ահա...
Մի խումբ պետություններ ծրագրում են Թուրքիայի դեմ տարածաշրջանային դաշինք ձևավորել
Աթենքում Պարսից ծոցի մի շարք երկրների պաշտոնյաներ և ԱԳՆ ղեկավարներ այսօր հանդիպում են անցկացնում, այն դեպքում, երբ Հունա...
ԱՄՆ-ն ընդմիշտ հրաժարվել է ճանաչել Ղրիմը որպես ռուսական եւ չեղարկել պատժամիջոցները
ԱՄՆ-ի նոր վարչակազմը հրաժարվել է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայի իրադարձությո...
ԱՄՆ-ում փրկել են 33 օր անմարդաբնակ կղզում մնացած մարդանց
ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը Կուբայի 3 քաղաքացու է տարհանել Բահամներում գտնվող անմարդաբնակ կղզուց, որոնք, ենթադրաբար, այ...